Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին։

«Ինստագրամի» «Սթորի» բաժնում Օհանյանը կիսվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գրառմամբ, որում ասվում է. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ համավարակի պայմաններում»: 

Ավելի վաղ Հայաստանի սահմանագծի իրավիճակի հետ կապված գրառումներ էին արել Քիմ Քարդաշյանը, Հենրիխ Մխիթարյանը և Սերժ Թանկյանը։