Լավրովը Արա Աբրահամյանի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Հուլիսի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանին, հաղորդում է ՌՀՄ-ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված հարցեր: Արա Աբրահամյանը նախարարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների մեկնարկի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության վարչության նիստում ընդունված հայտարարության մասին՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ»,- ասված է ՌՀՄ հաողորդագրությունում:

Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահագրգիռ երկիր, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը:

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ այստեղ։

Մեկնաբանել