Պուտինը Անվտանգության խորհրդի նիստին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրած խորհրդակցությանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ վերջին բախումներին։

«Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Խիստ մտահոգություն է հայտնվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել է կողմերի կողմից հրադադարի ռեժիմի ապահովման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը»,- ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև այլ հարցեր։

Մեկնաբանել