Ադրբեջանը չի կարող կոտրել մեր ժողովրդի վճռականությունն ու միակողմանի զիջումներ պարտադրել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որտեղ ելույթ է ունեցել ու անդրադարձել սահմանային լարվածությանը։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը»,-հայտարարելէ ՀՀ վաւչապետը՝ նշելով, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ մի տեղ չի տանում։

«Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»,- նշել է Փաշինյանը։

Մեկնաբանել