Սահմանին գիշերը հարաբերական անդորր է պահպանվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ»։

Սիվիլնեթի նկարահանող խումբը առաջնագծում է։ Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում ևս խաղաղ է եղել։