Գիշերը սահմանում հանգիստ է եղել

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հանգիստ է եղել։

«Այսօր առավոտյան անցել եմ Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերով, խաղաղ է անցել գիշերը»,- սահմանից հաղորդում է ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը։ 

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»։

Լուսանկարում՝ Ղարադաշը՝ ադրբեջանական հենակետը, ներքևում՝ Աղդամ գյուղը, հեռվում՝ Թովուզի ջրամբարը և Թովուզ քաղաքը։

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի