Հռոմի պապը ուղերձ է հղել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ, որը հրապարակվել է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Նա մասնավորապես նշել է, որ անհանգստությամբ է հետևում վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական լարվածության վերաբերյալ հաղորդումներին։

«Մինչ աղոթում եմ բախումներում իրենց կյանքը կորցրածների ընտանիքների համար, լահույս եմ, որ միջազգային հանրության ջանքերով, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ հնարավոր կլինի հասնել տևական խաղաղ լուծման, որի հիմքում կլինի երկու սիրված ժողովուրդների բարօրությունը»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։

Մեկնաբանել