Գումի շուկան տխուր է, տուժել է համաճարակից

«Մեր շուկան երբեք այսքան տխուր չէր եղել․․․ Մայրս ու մորաքույրս ամբողջ տարի Արտաշատում չիր են պատրաստում, մենք վաճառում ենք։ Հիմա ինչպե՞ս վերադառնանք դատարկ ձեռքերով»․․․

Աստղիկ, 34 տարեկան

Կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջության «անկումը», իհարկե, տնտեսական ճգնաժամ է ստեղծել բազմաթիվ երկրներում և ոլորտներում։ Այդ թեման քննարկելիս, հիմնականում խոսվում է հանրային սննդի կետերի, հյուրանոցների, ավիաընկերությունների մասին, սակայն, կարծես, աննկատ են մնում ավելի փոքր ձեռնարկատերերը։ Այդպիսի տուժած ոլորտ է նաև հայկական շուկան, որի հիմնական սպառողները հենց զբոսաշրջիկները և սփյուռքահայերն են։ Վաճառողները փաստում են, որ շուկան երբեք այսքան դատարկ չէր եղել այս սեզոնին։

«Եթե այսպես շարունակվի, վախենամ, կորոնավիրուսի պատճառով շուկայի մշակույթը «մեռնի» մեր տարածաշրջանում»․․․

Արշալույս տատիկ, 63 տարեկան

Մեկնաբանել