Նկատվել է «1 000 դրամների» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ․ այս մասին տեղեկացնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը։

«Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները»:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նաև 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունները՝

Ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00֊ի դրությամբ

•Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը

•Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը

•Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և այդ գույքի համար ծախսվելիք գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։