Հուլիսյան մարտերը Ապրիլյան պատերազմի հետ համեմատելը պատեհ չէ․ Թաթուլ Հակոբյան

Հայ-ադրբեջանական վերջին էսկալացիան 2016-ի հետ համեմատելը պատեհ չէ, կարծում է ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը։ Ստելլա Մեհրաբեկյանի հետ Տավուշից հեռավար զրույցում նա նկատում է՝ էսկալացիան ավարտվել է, ըստ ստացված տեղեկությունների՝ ոչ առանց Ռուսաստանի միջնորդության։ Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ դիրքային բարելավում հայկական կողմից եղել է, սակայն այս պահին այդ մասին ձեռնպահ կմնա խոսելուց․ գուցե հետագայում՝ հոդվածների տեսքով։ Զրույցում անդրադարձ է կատարվում նաև այն հարցին, թե արդյոք վերջին լարվածությունը հերթական անգամ հետ մղեց բանակցային գործընթացը։