«1 000 դրամների» հիմնադրամը 5 օրում ավելի քան 160 մլն դրամի նվիրաբերություն է ստացել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը («1 000 դրամների հիմնադրամ») հայտնում է, որ հուլիսի 17-21-ը ստացել է ավելի քան 160 մլն դրամի նվիրաբերություն։

«Հարգելի հայրենակիցներ,

Ձեզ ենք ներկայացնում 17․07․2020-21.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 14։30-ի դրությամբ․

•Շուրջ 160 728 000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 23 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 65%-ը
•Ավելի քան 2 100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 68%-ը, Paypal-ի միջոցով` 24%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 8%-ը
•Շուրջ 46 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելին՝

Նկատվել է «1 000 դրամների» հիմնադարամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ