ՁայնաZOOM․ Ադրբեջանը կարող է զրկվել ամերիկյան ռազմական օգնությունից

ՍիվիլՆեթը ներկայացնում է հուլիսի 21-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

✓Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր
✓ԱՄՆ Կոնգրեսում ընդունված փաստաթղթով Ադրբեջանը կարող է զրկվել ամերիկյան ռազմական օգնությունից
✓Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանը 150-200 մլն դոլարի վնաս է կրել։
✓Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ատոմակայանին ուղղված Ադրբեջանի սպառնալիքը ուղղված է սեփական ժողովրդի դեմ
✓«1 000 դրամների» հիմնադրամը 5 օրում ավելի քան 160 մլն դրամի նվիրաբերություն է ստացել
✓Օքսֆորդի համալսարանի կորոնավիրուսային պատվաստանյութը ամենայն հավանականությամբ անվտանգ է և առաջացնում է իմունային պատասխան