Կընտրվեն Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորներ․ Փաշինյան

Առաջիկայում կընտրվեն Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորներ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ»,- գրել է Փաշինյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես գրառում է կատարել՝ նշելով, որ այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ։

ԱԺ նախագահը «հաճույքով կստորագրի» «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը

***

Հունիսի 26-ին ուժի մեջ մտան Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորների (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։ 

Ոստիկանությունը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի այն անդամները (դատավորները), որոնց լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխություններով, իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք։

Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

Ինչպես են առաջադրվում և ընտրվում Սահմանադրական դատարանի դատավորները

Գեղեցիկ Ոսկանյան