Մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից:
Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին:»,- գրել է Նիկողոսյանը։

***

Հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1 534 բուժաշխատողի մոտ, որից 451-ը՝ բժիշկ, 805-ը՝ բուժքույր, 278-ը՝ մայրապետ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին առողջապահության նախարարությունից։  Կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է նաև 150 տեխնիկական աշխատակցի մոտ։