Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր․ այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ»,- գրել է Ստեփանյանը։