Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի հարցը Ռուսաստանում. զրույց փոխնախարարի հետ

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշում է, որ Ռուսաստանում դեռևս մնում է չլուծված հայկական գյուղմթերքի վաճառքի խնդիրը: Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանի իրենց գործընկերներին՝ «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից Հայաստանից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ: Խնդիրը բարձրաձայնվել է նաև ԵԱՏՄ շրջանակում: Փոխնախարարը նշում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը և խտրական վերաբերմունքի դրսևորում են: