Հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հուլիսի 23-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 478-ը։ Դրական է կատարված թեստերի 23,6 տոկոսը։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 36 162
Առողջացածներ – 25 244
Փաստացի բուժվողներ -10 013
Ընդհանուր թեստեր – 151 879
Մահվան ելքեր – 688
Մահվան ելքեր այլ պատճառով –217