Կառավարությունը ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել

Կառավարությունը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Այս հարցն ընդգրկված է հուլիսի 23-ի կառավարության նիստի օրակարգում։ 

Ավետիսյանը իրավագիտության դոկտոր պրոֆեսոր է։ Նրա հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, ևս իրավաբան է, եղել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, դատավորների միության փոխնախագահ։ 

Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններ առաջադրելու իրավունք ունեն կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։ 

Թեմայի շուրջ ավելի մանրամասն՝

Կընտրվեն Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորներ․ Փաշինյան