Ադրբեջանի «չեռնոբիլյան» սպառնալիքը․ զրույց Արեգ Դանագուլյանի հետ

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, միջուկային ֆիզիկայի մասնագետ Արեգ Դանագուլյանի հետ զրուցել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալիքների շուրջ: Դանագուլյանը նշում է, որ հայկական ԱԷԿ-ին հարվածելու պարագայում աղետի գոտում կհայտնվի ոչ միայն Հայաստանը, այլև ողջ տարածաշրջանը, այդ թվում՝ Թուրքիան և Ադրբեջանը: Նա ներկայացնում է նաև, թե ինչ բաղկացուցիչ մասերից է կազմված և ինչպես է աշխատում ատոմակայանը։