Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացնում է Ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ, խոսում հայ-ադրբեջանական վերջին սրացումների մասին։
ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Գրիգորյանը նշում է, թե ինչ մեխանիզմներ է նախատեսում Ազգային անվտանգության ռազմավարությունը Թուրքիայից ու Ադրբեջանից բխող սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ: Գրիգորյանի խոսքով՝ սպառնալիքների չեզոքացման տեսանկյունից Հայաստանի իշխանությունները կարևորում են երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումը և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը: