Հաստատվել է կորոնավիրուսի 451 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հուլիսի 24-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 451 նոր դեպք, մահացել է 4 մարդ, ապաքինվել՝ 490-ը։ Դրական է կատարված թեստերի 23,3 տոկոսը։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 36 613
Առողջացածներ – 25 734
Փաստացի բուժվողներ -9 969
Ընդհանուր թեստեր – 153 814
Մահվան ելքեր – 692
Մահվան ելքեր այլ պատճառով –218