Առողջապահության նախարարության ծախսերը՝ COVID-19-ի ժամանակ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված ծախսերի 2020-ի մարտից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածի ծախսերը։

Ծախսերի ընդհանուր համագումարը կազմել է 5 808 527 812 ՀՀ դրամ։ Սրանից ամենամեծ մասը կազմում են վերապրոֆիլված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը (1 443 504 690) և բժշկական սարքավորումներով հագեցվածությունը (1,066,518,894)։ Ամբողջական ծախսերը՝ ստորև։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 1 443 504 690

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում՝ 651 968 363

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր՝ 389 675 775

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն՝ 669 323 500

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն՝ 828 074 847

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն՝ 1 066 518 894

Բժշկական կենտրոնների վերանորոգում՝ 618 851 437

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ՝ 140 610 307

Հանրագումար՝ 5,808,527,812

Նշվում է նաև, որ հաշվետվությունում ներառված են միայն առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։