1 000 դրամների հիմնադրամը հատուցումներ կտրամադրի պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանի ընտանիքին

Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարիների ընթացքում:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է գրառման մեջ։

Հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: