Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ՝ Նախիջևանում

Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում Ադրբեջանում կանցկացվեն համատեղ լայնամասշտաբ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ և և երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Զորավարժություններին մասնակցելու են անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանին և ականանետերը, ինչպես նաև ռազմական ավիացիան և երկու երկրների հակաօդային պաշտպանության միջոցները։

Համաձայն ծրագրի՝ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը՝ Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային ուժերինը՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գանջայում, Քյուրդամիրում և Եվլախում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։