Ժամանակակից գրողները պե՛տք է լինեն դպրոցում. զրույց գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ

Գրականագետ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանը կարծում է, որ ժամանակակից հայ գրողները պետք է ընդգրկվեն Հայ գրականություն առարկայի ուսումնական ծրագրում: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Համբարձումյանը մեկնաբանում է գրականության չափորոշիչները, անդրադառնում հարցին, թե ինչ չափանիշներով պետք է ընտրվեն ժամանակակից հայ գրողները, ինչ խնդիր է լուծում գրականություն առարկան ընդհանրապես: