Ռոմանոս Պետրոսյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այսօր կազատվի այդ պաշտոնից։ Հարցն ընդգրկված է հուլիսի 30-ի կառավարության նիստի օրակարգում։

Պետրոսյանն այս պաշտոնը ստանձնել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 1-ից։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Պետրոսյանը պաշտոնից ազատվելուց հետո նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար։ Այս պաշտոնը թափուր է մայիսի 5-ից՝ Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունից ի վեր։

#ՍիվիլՆեթ #Լուրեր