Հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հուլիսի 31-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 631-ը։ Դրական է կատարված թեստերի մոտ 18 տոկոսը։

Իրականացված նոր թեստեր – 1 982
Փաստացի բուժվողներ – 8 587
Առողջացածներ – 28 997
Նոր դեպքեր – 354
Մահվան ելքեր – 738
Մահվան ելքեր այլ պատճառով – 228