Սա բնավ կադրային ջարդ չէ․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը՝ կրճատումների մասին

Կրճատումները բացառապես պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով, որոնք նախապես հրապարակվել են, և ամբողջ գործընթացը եղել է հրապարակային․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանեց վերջին օրերի կրճատումները։

Նրա խոսքով՝ դա կադրային ջարդ չէ։ Թեմայի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն խոսնակը չկարողացավ տալ։

Հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակցի աշխատանքից ազատելու մասին որոշումը։

Հուլիսի 29-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի տաղավարում խոսել էր գրասենյակի աշխատանքի, հայ-ադրբեջանական բախումների և հայրենադարձության մասին:

Լուսինե Վարդանյան