Սփյուռքահայ պատանիներն այս տարի հայրենիք կգան առցանց

Սփյուռքի պատանիների և երիտասարդների համար կազմակերպվող «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս տարի առցանց կկայանա։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախատեսում է ծրագիրն իրականացնել երկու փուլով՝ օգոստոսի 3-28։

Ծրագիրը ներառելու է հայոց լեզվի դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ, ինտերակտիվ քննարկումներ, խաղեր, հանդիպումներ պետական և հանրային գործիչների, արվեստի ներկայացուցիչների հետ, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և այլն։

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ 30 երկրից:

 

ՍիվիլՆեթի տեսանյութը «Քայլ դեպի տուն» 2019 ծրագրի մասնակիցների մասին՝