Օգոստոսի 4-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահացել է 6 մարդ, ապաքինվել է 511-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 873։ Դրական է կատարված թեստերի մոտ 18 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 39 298
Առողջացածներ – 30 372
Փաստացի բուժվողներ – 7930
Ընդհանուր թեստեր – 168 164
Մահվան ելքեր – 768
Մահվան ելքեր այլ պատճառով – 228