Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների խնդրով դիմել է վարչապետին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների խնդրով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Մարուքյանը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում»,- գրել է Մարուքյանը:

ԼՀԿ պատգամավորը դիմումում խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք «Հայինկասացիա» ՓԲ ընկերությունը լուծարվել կամ լուծարվում է, եթե ընկերությունը լուծարման գործընթացում է, ապա ե՞րբ է այն սկսվել, ի՞նչ փուլում է գտնվում այդ գործընթացը և այլն։