Հայոց պատմություն. աղմուկ, կեղծ հայրենասիրություն և իրականություն

Հանրակրթական դպրոցներում Հայոց պատմություն առարկայի ուսումնառության հայեցակարգի (նախագիծ) փաստաթուղթը վերածվել է ներքաղաքական գործիքի: Ընդդիմությունը և նախկին իշխանություններին մոտ գտնվող պատմաբանները նախագծի հեղինակներին մեղադրում են միջազգային դավադրության մաս կազմելու, թուրքերի հետ համագործակցելու, բավարար չափով հայրենասեր չլինելու մեջ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ՝ փորձելով հասկանալ աղմուկի դրդապատճառները: