Հզոր պայթյուն Բեյրութում. զանգվածային ավերածություններ, հաղորդվում է առնվազն 10 զոհի մասին

Բեյրութում հզոր պայթյուն է տեղի ունեցել նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատարանի վճռի նախաշեմին:

Լիբանանի մայրաքաղաքից տեսանյութում երևում է պայթյունը և ավերածությունները: Պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստային մասում՝ ոչ հեռու Daily Star թերթի խմբագրությունից: Կան նաև չհաստատված հաղորդումներ Հարիրիի նախկին նստավայրից ոչ հեռու երկրորդ պայթյունի մասին:

Reuters գործակալության աղբյուրները հայտնում են առնվազն 10 զոհի մասին ։

Երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը (շիա և կառավարությունում Հեզբոլլահի ներկայացուցիչ) հայտնել է «տուժածների մեծ թվի» մասին, հաղորդում Է Reuters-ը ՝ վկայակոչելով LBC հեռուստաալիքը:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փլատակների տակ մարդիկ են մնացել։

Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն. լիբանանյան որոշ ԶԼՄ-ներ ենթադրում են, որ պայթել է հրատեխնիկայի պահեստը:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի տրիբունալը պետք է հրապարակի Հարիրիի սպանության մեջ հեռակա մեղադրվող չորս մեղադրյալների դատավճիռը։ Հարիրին մահացել է 2005 թվականին ականապատված մեքենայի հզոր պայթյունի հետևանքով։

Այս պայթյունի մեջ մեղադրում էին Իրանի աջակցությունը վայելող Հըզբոլլահ ռազմականացված շարժմանը, որում ընդգրկված են բոլոր չորս մեղադրյալները:

Լիբանանը վերջին ամիսներին սուր տնտեսական ճգնաժամ է ապրում, որն էլ ավելի է խորացել Covid-19 համաճարակի պատճառով։