Լիբանանում պայթյունից զոհերի թիվը հասել է 78-ի, ավելի քան 4000-ը վիրավորվել է

Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է 4000-ը, հայտնում է Al Jazeera-ն։ Լիբանանի նախագահ Միշել Աունը նախարարների խորհրդի նիստ է անցկացրել և հայտարարել երկշաբաթյա արտակարգ դրություն։

Երեքշաբթի տեղի ունեցած պայթյունը ցնցել է ամբողջ քաղաքը՝ վնասներ պատճառելով նույնիսկ ծայրամասերում։ 

Ակնկալվում է, որ մահվան դեպքերի թիվը կաճի։

Պայթյունի պատճառը դեռ հստակ չէ։ Պաշտոնյաները պայթյունը կապել են մոտ 2750 տոննա ամոնիումի նիտրատի հետ, որ վեց տարի պահվում էր նավահանգստի պահեստում:

Պայթյունից հետո նախագահ Աունը երկրի բարձրագույն պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

Վարչապետ Հասան Դիաբը օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել։

Բեյրութի առնվազն երեք հիվանդանոց է ոչնչացվել, երկուսը` վնասվել են։