Բեյրութում զոհված հայերի թիվը վեցն է․ ԱԳՆ

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է․ այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնում է արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ»,- գրել է Նաղդալյանն ու հավելել, որ ձեռնարկվող քայլերի մասին հավելյալ կտեղեկացնեն։