Արցախ․ քաղաքացիները՝ շահումով խաղերի և տոտալիզատորների արգելափակման մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից «Շահումով խաղերի և խաղատների մասին» ու «Վիճակախաղերի մասին» Արցախի Հանրապետության օրենքներին համապատասխան առցանց տիրույթում արգելափակվել է շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների ծառայություններ մատուցող կայքերի գործունեությունը: ՍիվիլՆեթը Ստեփանակերտում հարցախույզ է արել՝ տեսնելու, թե ինչ են մտածում դրա մասին քաղաքացիները։