Ամուլսար. դեպքերն առանց մեկնաբանության

Օգոստոսի 4-ին լարված իրավիճակ էր Ամուլսարում։ Լիդիան ընկերության վարձած պահնորդական ծառայությունը հանել էր Ամուլսարի բնապահպան ակտիվիստների վագոն-տնակները՝ փոխարենը դնելով իրենցը։ Ամուլսարի պահապանները պնդում էին, որ պահնորդները ապօրինություն են թույլ տվել. իրենց վագոն-տնակները տեղադրված են եղել Լիդիանին չպատկանող տարածքում։ Այս ամենը վերածվեց բողոքի ցույցի։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբն այնտեղ էր։