«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին

Երևանում «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։ Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։

Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ»։