Հայկական Krisp-ը 5 միլիոն դոլար ներդրում է ստացել

Հայկական Krisp ընկերությունը 5 միլիոն դոլար ներդրում է ստացել, ֆեյսբուքյան էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Krisp-ը մեկ տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0-ից հասնելով $4,000,000֊ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։ Ավելի վաղ Ֆորբսը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է»,-գրել է Արշակյանն ու հաջողություն մաղթել ընկերությանը։

Krisp-ը աղմուկը խլացնող հավելված է, որ նախատեսված է օնլայն կոնֆերանսների համար։ Հավելվածը հատկապես օգտակար էր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնից աշխատող և գործնական զանգեր անող մարդկանց համար։

Դիտե՛ք Krisp-ի մասին ՍիվիլՆեթի պատրաստած ռեպորտաժը։