Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։

Լուրը հաստատել են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։ Մանրամասները հայտնի չեն։

Ռոբերտ Նազարյանը 2001-2003թթ․ եղել է Երևանի քաղաքապետը։ 2008-2018թթ զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը: