Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց Սարգսյանի բացակայության պատճառով։ Նախկին նախագահին ուղեկցման խնդիր է առաջացել, այդ պատճառով Սարգսյանը չի ներկայացել դատարան։ Դատավորը բացակայությունը հարգելի չհամարեց։

Նիստին ներկա չէր նաև Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Վերջինս առավոտյան վատ է զգացել և հանձնել կորոնավիրուսի թեստ, սպասում է արդյունքներին։

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին ժամը 15:00-ին։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: