Krisp. հայկական «խլացնող» նորարարությունը $5 միլիոն է ներգրավել և պատրաստվում է ընդլայնվել

Krisp-ը աղմուկը խլացնող հավելված է, որը նախատեսված է առցանց կոնֆերանսների համար։ Արդեն եռամյա ընկերության հիմնադիրներն են հայազգի Դավիթ Բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանը։ Ստարտափ այս ընկերությունը 5 միլիոն դոլար ֆինանսավորում է ներգրավել զարգացման համար։

Ընկերության համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանը ՍիվիլՆեթի Լուսինե Վարդանյանին պատմել են իրենց նորարարության մասին։