Առաջիկա օրերին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 14 չվերթ կիրականացվի

Առաջիկա օրերին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 14 չվերթ կիրականացվի. այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 09:40):

Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 08։00, ժամանում 12:00):

Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 13։30, ժամանում 17:30):

Ս. թ. օգոստոսի 9-ին կիրականացվի Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 15:35):

Ս. թ. օգոստոսի 7-ին և 11-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10։00, ժամանում 16:00):

Ս. թ. օգոստոսի 10-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 08։00, ժամանում 14:15):

Ս. թ. օգոստոսի 10-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16։00, ժամանում 23:45):

Ս. թ. օգոստոսի 11-ին, 18-ին և 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25):

Ս. թ. օգոստոսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10):

Ս. թ. օգոստոսի 13-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Ս. թ. օգոստոսի 14-ին և 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:10):

Ս.թ. օգոստոսի 14-ին, 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25):

Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 21:05, մեկնում 22:25):

Ս. թ. օգոստոսի 18-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 20:20, մեկնում 21:40):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի: