COVID-19 հակամարմինների հետազոտություն՝ բուժաշխատողների շրջանում․ ինչ է պարզվել

Հայաստանում տեղի է ունեցել COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն բուժաշխատողների շրջանում։ Հետազոտությունը կատարվել է երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։

Տվյալների հավաքագրումն իրականացվել է՝ 2020-ի հունիսի 12-ից հուլիսի 16-ը, մեկ հիվանդանոցում՝ մայիսի վերջին։

Հետազոտվել են 1 148 բուժաշխատողներ 14 բուժհաստատութուններից։ Նրանցից 14,98%-ի մոտ հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ:

Իսկ հարցմանը մասնակցել են 774 բուժաշխատողներ 13 բուժհաստատություններից։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ հաստատված COVID-19 տարածվածությանը: Հիվանդանոցում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն) քան առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում (2.3 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն):

Ըստ հետազոտության արդյունքների` հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։

Համաձայն հետազոտության նախնական տվյալների` COVID-19-ին բնորոշ հիմնական ախտանիշների մեծամասնությունը, ներառյալ կոկորդի ցավ, հազ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հոգնածություն, մկանացավ, հոդացավ, համի և հոտի զգացողության կորուստ, ախորաժակի կորուստ, և փորլուծություն ավելի շատ հանդիպել են COVID-19 հակամարմիններ ունեցող մասնակիցների խմբում, քան հակամարմիններ չունեցող խմբում (վիճակագրորեն հավաստի տարբերությամբ)։

Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման հիմնական միջոցառումներին:

Ծրագիրը հնարավոր են դարձրել Առողջապահության նախարարությունը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը։

Հետազոտության ամբողջական արդյունքերը՝ այստեղ։