Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է ընդունել լիբանացիներին. Վարուժան Ավետիքյան

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ խոսում է օգոստոսի 4-ի աղետալի պայթյունից հետո Բեյրութի հայ համայնքի խնդիրների մասին: Նա վստահ է՝ ժամանակն է, որ Հայաստանը նեցուկ կանգնի Լիբանանի ժողովրդին և ընդունի իր տարածքում թե՛ լիբանանահայերին, թե՛ այնտեղ ապրող ոչ հայերին: