Ղարաբաղ Տելեկոմ․ ինչու են գաղտնի պահվում պայմանագիրը և լիցենզիան

2002-ից Արցախում գործում է «Ղարաբաղ Տելեկոմը» (Karabakh Telecom, KT)՝ կապի միակ օպերատորը: Այս ընկերության և ԼՂՀ կառավարության միջև պայմանագիրը կնքվել է 2001-ին՝ 30 տարով։ Կառավարությունը չի հրապարակում «Ղարաբաղ Տելեկոմի» հետ կնքած պայմանագիրը և նրան տրամադրած լիցենցիան՝ համարելով դա առևտրային գաղտնիք։ Թե ինչ հիմքով են ձևավորվում այս ընկերության ծառայությունների սակագները, հայտնի չէ։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն ուսումնասիրություն է սկսել և պատրաստվում է այդ գաղտնիությունը վիճարկել Արցախի դատական ատյաններում։