ՏՏ ոլորտի հայաստանյան բիզնես մոդելը լուրջ խնդիրներ ունի. զրույց Տիգրան Ջրբաշյանի հետ

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսում է Հայաստանում ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների խորքային խնդիրների մասին, որոնք վեր են հանվել «Ամերիա» խորհրդատվական ընկերության կատարած հետազոտությունում:

Ջրբաշյանը նշում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում հասել է զարգացման մի աստիճանի, երբ արտադրանքը պատրաստվում է Հայաստանում, բայց դրա վաճառքն ու փողերի շրջանառությունը իրականացվում է արտասահմանում, հիմնականում՝ ԱՄՆ-ում: Իսկ հեռահաղորդակցության ոլորտը, նրա կարծիքով, հասել է զարգացման առաստաղին և մեծ վերափոխումների փուլ է թևակոխելու։