Էլեկտրոնային առևտուրը՝ փորձություն հայաստանցիների համար

Աշխարհում էլեկտրոնային առևտուրը ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Հայաստանում, սակայն, այն ընթանում է երկար և բարդ ընթացակարգերով՝ հատկապես արտահանողների համար։ Ժամանակատար փաստաթղթային ձևակերպումներ, օրենքների ոչ հստակություն, PayPal վճարահաշվարկային համակարգի թերի աշխատանք և այլն։