Ռուսաստանն առաջինն աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ բացելով  խորհրդակցությունը, հայտնել Է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին. այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որքան ինձ հայտնի Է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- նշել է Պուտինը:

Պատվաստանյութ՝ կորոնավիրուսի դեմ․ քանի՞սն են թեկնածուները 

Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է՝ իր տեղեկությունների համաձայն՝  այն բավականին արդյունավետ է աշխատում, դիմադրողականություն է ձևավորում և անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները:

Պուտինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն։

Կորոնավիրուսային պատվաստանյութը մշակվում է արագացված ռեժիմով. աշխատում է 150 հետազոտական խումբ

Ռուսաստանի ՊՆ հայտարարում է՝ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պատրաստ է