Սաուդյան Արաբիայում գործող՝ Ֆեյսալ թագավորի անվան հետազոտությունների և իսլամագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Ճոզէֆ Քէշիշեանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Բեյրութից ներկայացնում է Լիբանանի կառավարության հրաժարականից հետո այդ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Քէշիշեանը կարծում է, որ հասարակ մարդիկ Լիբանանում պարզապես հոգնել են, չեն ընդունում իշխանություններին և ցանկանում են փոխել արմատացած օլիգարխիկ համակարգը: Քեշիշյանը նշում է՝ էլիտաների և ժողովրդի միջև անջրպետն ու հակասություններն այնքան մեծ են, որ փոփոխությունները կարող են տեղի ունենալ անգամ պատերազմի տարբերակով։